Խաղաղությունն արվեստի միջոցով
Դասընթաց երիտասարդական աշխատողների համար:
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան.
ծանոթանալ ատելության խոսքի տեսակներին, հասկանալ ատելության խոսքի ազդեցությունն ու հետևանքները ամենօրյա կյանքում, զարգացնել իրենց հմտությունները ու ձեռք բերել գիտելիքներ, որոնք թույլ կտան պայքարել ատելության խոսքի դեմ, արվեստի միջոցով տարածել խաղաղության մշակույթը,
ուսումնասիրել երիտասարդների դերն ու ազդեցությունը ճգնաժամային իրավիճակներում, բացահայտել երիտասարդական աշխատանքը որպես խաղաղաշինության և հաշտեցման գործիք:
Ընդհանուր տեղեկություններ.
Ամսաթիվ՝ 2016թ. սեպտեմբերի 6-12
Անցկացման վայր՝ Երևան, Հայաստան
Կեցության վայրն ապահովվում է 100%
Մասնակիցների տվյալներ.
• Տարիքը` 18-30:
• Դասընթացին կարող են դիմել ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատներ։
• Անձիք, ովքեր տիրապետում են կամ հետաքրքրված են արվեստի տարատեսակ ժանրերով (երգ, պար, նկարչություն, լուսանկարչություն, կինորավեստ, դերասանական արվեստ, գրականություն, գրաֆիտի և այլն) և խաղաղության մշակույթով:
