Business weekend. Հանգիստ + բիզնես գիտելիքներ
Եթե ցանկանում եք շաբաթ և կիրակի օրերն անցկացնել Աղվերանի զով անտառներում, Ձեր բիզնեսի թեմայով նոր և պրակտիկ գիտելիքներ ստանալ, գտնել գործընկերներ տարբեր ոլորտներից և ունենալ երկար հիշվող կրթական ժամանց, սեմինարի ավարտին ունենալ նոր պրոդուկտ, ապա շարունակեք կարդալ «Բիզնես ուիկենդի» մասին:
«Բիզնես ուիկենդի» գլխավոր խնդիրն է մասնակիցների մոտ մեծացնել գործընկերների ցանցը, հիմնել զարգացման պատրաստ համակարգ, ունենալ օգտակար ժամանց շաբաթ և կիրակի օրերին:
Բիզնես ուիկենդը լինելու է Աղվերանում, Best Western Aghveran հյուրանոցում:
Երկօրյա կուրսը բաղկացած է կրթական ու ժամանցային բլոկերից
Կրթական բլոկը բաղկացած է հետևյալ թեմաներից.
1. Ինչպես հիմնել համակարգ, որը կապահովի մշտական առաջնորդություն շուկայում:
2. Ինչպես գեներացնել կրեատիվ բիզնես գաղափարներ:
3. Ինչպես արդյունավետ գործնական հարաբերություններ ձևավորել տարբեր իրավիճակներում:
4. Արդյունավետ վաճառքի բաժնի առանձնահատկությունները:
5. Քո-մարքեթինգի 15 կանոն:
Ժամանցային բլոկը ներառում է.
6. Բիզնես խաղեր մասնակիցների միջև:
7. Ֆիլմի դիտում և քննարկում:
8. Սուրճի սեղանի շուրջ ժամանաց և քննարկումներ մասնակիցների միջև:
9. Համատեղ խորովածի պատրաստում:
«Բիզնես ուիկենդը» վարում են տեղական և միջազգային մասնագետներ՝ «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը և Արաբական Էմիրություններում, Ռուսասատանի Դաշնությունում, Ղազախստանում ու այլ երկրներում բիզնեսի զարգացման պատասխանատուի փորձ ունեցող Նարեկ Ալեքսանյանը:
Սեմինարներին զույգերով գալու դեպքում կնոջ կամ ամուսնու համար գործում է 50 % զեղչ:
Հանդիպումները կլինեն հոկտեմբերի 8-ին (շաբաթ) 12:00-ից, և հոկտեմբերի 9-ին (կիրակի) Best Western Aghveran հյուրանոցում: Մեքենա չունենալու դեպքում տրանսվերն անվճար է:
Բիզնես ուիկենդի արժեքը 29 900 դրամ է:
Գումարի մեջ ներառված է նաև կեցությունը հյուրանոցում, սնունդն ու տրանսվերը:
