Հաջողության ստրատեգիաներ. ցանկությունների և նպատակների իրականացման տեխնիկան
Մեր բարօրությունն ու երջանկությունն ուղղակիորեն կախված են մեր ցանկությունների և նպատակների իրականացումից:
Մյուս կողմից, հայտնի է, որ մեր ցանկությունները/նպատակները 10 դեպքից 9-ում չեն իրականանում: Ինչո՞ւ է այդպես լինում: Իսկ ի՞նչ պետք է անել, որ մեր նպատակներն ու ցանկություններն իրականանան: Ինչպե՞ս ազատվել հորինովի ցանկություններից, նպատակներից և իրականացնել այն, ինչն իսկապես մեզ կերջանկացնի: Ինչպե՞ս ընտրել նպատակները, ի՞նչ չափանիշներով: Քանի՞ նպատակ դնել իր առջև: Ինչպե՞ս ձևակերպել նպատակները: Ի՞նչ անհրաժեշտ պայմաններ պետք է ապահովել և ինչպե՞ս, որպեսզի նպատակները սկսեն իրականանալ ավտոպիլոտի ռեժիմով:
ՈՒշադրություն . Սեմինարը գործնական ուղղվածություն ունի։
Սեմինարը վարում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը (21 գրքերի հեղինակ, սեմինարների/թրեյնինգների վարման 15 տարուց ավելի փորձ)։
Հանդիպում ենք Սեպտեմբերի 6-ին՝ 19:00-ին
Արժեքը 1800 դրամ (ներառյալ հյուրասիրությունը)։
