Արտ-թերապիա բազային տեխնիկաներ
Թրեյնինգը վարում է՝ Տաթև Նահապետի Նահապետյանը
Տիկնայք և Պարոնայք "Մադաթյան" հոգեբանական կենտրոնը կազմակերպում է Արտ-Թերապիաբազային տեխնիկաներ ուսուցողական թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և հաստատված է աշխարհի լրջագույն հոգեթերապևտիկ լիգաների կողմից:
Թրեյնինգի աշխատանքային լեզուն է՝ հայերենը:
Թրեյնինգի տևողությունն է՝ 48 ԺԱՄ: Այն ձգվելու է 2 ամիս:
Թրեյնինգի ընդհանուր արժեքն է 60 000 դրամ (ամսեվճարը՝ 30 000 դրամ), որի մեջ ներառվում են Արտ-Թերապիայի համար նախատեսած բոլոր պարագաները, գոգնոցներ և այլն (բացի թրեյնինգի այս վճարից, Ձեզ համար այլ ծախսեր նախատեսված չեն):
Ուսանողներ համար՝ 54000 դրամ (ամսեվճարը՝ 27 000 դրամ):
Դասընթացներն ընթանալու են շաբաթական երկու հանդիպումով՝ նախնական պատկերացնում ենք երեքշաբթի և հինգշաբթի օրերը: Ժամը կորոշվի խմբի անդամների առաջարկով:
Հանդիպումները տևելու են 3 ժամ՝ ներառած 10-15 րոպե կոֆե-բրեյքը:
Խմբում տեղերը սահմանաթակ են՝ գրանցվելու և մասնակցելու են միայն առաջին 8 դիմողները:
Թրեյնինգը վարում է արհեստավարժ Արտ-ԹԵՐԱՊԵՎՏ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական ասոցիացիայի անդամ, Համառուսական Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի Իրական անդամ "Մադաթյան" հոգեբանական կենտրոնի հոգեբան՝ Տաթև Նահապետի Նահապետյանը:
Թրեյնինգը տեղի է ունենալու "Մադաթյան" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Թրեյնինգի ավարտին տրվելու է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման սերտիֆիկատ՝ հաստատված
- ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
- ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
- ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ և
- "Մադաթյան" հոգեբանական կենտրոնի կողմից:
Թրեյնինգին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից ոլորտի մասնագետներ:
