River Fest Armenia 2016
«Ռիվեր ՖեստԱրմենիան» Հայաստանում առաջին երաժշտական փառատոնն էր, որն անցկացվում էր ողջ գիշեր։ Միջոցառման ամբողջ հասույթն օգտագործվում է բարեգործական ծրագրերի իրականացման համար:
Անցյալ տարիների ընթացքում մասնակցում էին ավելի քան 1,000 հոգի, ներառյալ՝ երաժիշտները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, կամավորները և լսարանը: Բոլոր երաժիշտներն ու կազմակերպողները այս փառատոնը կամավորական աշխատանքներով են իրականացնում։
Ոգեշնչված լինելով «Վուդստոկ» և «Ռոկ Էիդ Արմենիա» փառատոններից, «Ռիվր Ֆեստ» երկօրյա միջոցառման ընթացքում ելույթ է ունենում ավելի քան 20 խումբ:
2013 թվականի «Ռիվր Ֆեստ» միջոցառումից ստացված հասույթով դասարաններ ուղարկվեցին նոր աթոռներ և սեղաններ: 2014 թվականի «Ռիվր Ֆեստ» միջոցառումից ստացված հասույթով կազմակերպիչները դպրոցի համար գնեցին 11 նոր եվրո պատուհաններ, իսկ 2015 թվականի «Ռիվր Ֆեստ» միջոցառումից հետո, գյուղում կառուցել էր հանրային խաղահրապարակ: Այս տարի Գետամեջի դպրոցում ուզում ենք ստեղծել ջեռուցման համակարգ։
Այս տարի «Ռիվր Ֆեստ»-ը տեղի կունենա Գետամեջի գյուղում սեպտեմբերի 17-ից 18-ը: Տոմսերը արժեն 6,000 դրամ, և կարելի է ձեռք բերել The Venue-ում կամ Ants-ում մինչև սեպտեմբերի 15-ը: Տոմսերը չեն վաճառվելու մուտքի մոտ:
