Սեպտմբերյան ԴԻՆԳՈ սննդահավաք և որդեգրման տոն
Դինգո Թիմը ունի ձեր կարիքը:
Ամառը ֆինանսական առումով միշտ էլ ամենադժվարն է մեզ համար, քանի որ բոլորը հանգստանում են, իսկ մեր շունիկները շարունակում են ուտել, խմել, բուժվե, ապրել օրավարձով և ծախսեր պահանջել:
Դրա համար ամռանը միշտ ամենաշատն են պարտքեր կուտակվում:
Շաբաթ օրը, ժամը 17:00 – 19:00 հանդիպում ենք Մաշտոցի պուրակում՝ Դինգո Թիմի գեղեցիկ մշակույթի շրջանակներում՝ Սննդահավաք և որդեգրման տոն:
Շնորհակալ կլինենք նվիրատվությունների համար, որոնք կօգնեն մեզ մարելու ամառվա ընթացքում կուտակված օրավարձերի ու բժշկական պարտքերը:
Ինչպես նաև կարող եք բերել
- բրինձ
- գրեչկա
- գերկուլես
- շան չոր կեր
Մեզ հետ կլինեն նաև մեր որդեգրման ձագուկները, որոնց կարող եք սիրել և որդեգրել (որդեգրման համար ձեզ հետ ունեցեք անձնագրի պատճե):
Մեր տոնի մասնակիցները միշտ ունենում են գեղեցիկ լուսանկարներ, որոնք տեղադրվում են մեր էջում: Բաց մի թողեք քաղաքի ամենաբարի միջոցառումներից մեկը:
