Start Up: from idea to market (15-շաբաթյա դասընթաց)
Դասընթացի հիմնական խոսնակներն են՝ Նարեկ Մանասերյանը և Տիգրան Ջհանյանը
Յուրաքանչյուր 10 ստարտափից 9-ն այդպես էլ հաջողության չի հասնում։ Սա վկայությունն է այն փաստի, որ ստարտափ հիմնելը դարձել է նորաձև, մոտիվացիան հասել առավելագույնի, իսկ մասնագիտական մոտեցումը` նվազագույնի։ Եվ ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի մեր ստարտափը լինի հենց այն 10-ից 1-ը, որը հաջողության կհասնի։
Blue Book Training & Coaching Center-ը, Start Up Support-ը և #LOFT-ը համատեղ սկսում են երկարաժամկետ դասընթաց, որի նպատակն է ստարտափով զբաղվողներին տալ պրակտիկ հմտություներ և գործիքներ՝ ձախողելու հավանականությունը նվազեցնելու համար։ Այս դասընթացի ծրագիրը և գործնական մեթոդները մշակվել են առաջատար մասնագետների ու հաջողակ ստարտափերների հետ համատեղ՝ ուսումնասիրելով լավագույն ԲՈՒՀ-երի փորձը և մեթոդաբանությունը։
15-շաբաթյա պրակտիկ հանդիպումների շարքը ենթադրում է հանդիպումներ, որոնց ժամանակ կկատարենք ահռելի աշխատանք յուրաքանչյուրիս ստարտափ գաղափարի համար և կստեղծենք առողջ միջավայր զարգացման համար։
Ի դեպ, այս գաղափարի շուրջ հավաքվել են շատերը, ովքեր ողջ ընթացքում աջակցելու են բոլորիս, իսկ դասընթացների ավարտին սպասվում է PITCH MARATHON, որի ժամանակ ժյուրին կտա իր կարծիքը և հետադարձ կապը։
Հիմնական տեղեկություն․
Յուրաքանչյուր դասի արժեքը՝ 2000 դրամ (մեկ անձի համար)
Հանդիպման օրերը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի
Դասընթացի տևողությունը՝ 15 շաբաթ
Յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 2 ժամ
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր և նաև անակնկալ նվերներ գործընկերների կողմից։
Դասընթացի օրակարգ, թեմաներ
1-ին հանդիպում՝
Օր - Սեպտեմբերի 21
Թեմա - Դասընթացի ներածություն – մաս 1 Ստարտափ բիզնեսների դրական ու բացասական կողմերը - մաս 2
2-րդ հանդիպում
Օր - Սեպտեմբերի 28
Թեմա – Սիլիկոնյան հովտի գաղտնի պատմությունը - մաս 1 Ստարտափ նախագծերի ներկայացումը (ստարտափների միջոցով) - մաս 2
3-րդ հանդիպում
Օր - Հոկտեմբերի 5
Թեմա - Որտե՞ղ գտնել գաղափարներ ստարտափի համար - մաս 1 Ինչպե՞ս գնահատել սեփական նախագիծը - մաս 2
4-րդ հանդիպում
Օր - Հոկտեմբերի 12
Թեմա - Ձեռնարկատիրական հատկանիշներ և բնութագրիչներ - մաս 1 Quiz, հարց ու պատասխաններ - մաս2
5-րդ հանդիպում
Օր - Հոկտեմբերի 19
Թեմա - Ինչպե՞ս գնահատել սեփական ստարտափը և խնդիրը, որը մենք լուծում ենք - մաս 1 1-ին Pitch թրեյնինգ - մաս 2
6-րդ հանդիպում
Օր - Հոկտեմբերի 26
Թեմա - Բիզնես ծրագիր - մաս 1 Բիզնես մոդել (Canvas) - մաս 2
7-րդ հանդիպում
Օր - Նոյեմբերի 2
Թեմա – Շուկայական վերլուծություն - մաս 1 Մարքեթինգ ստարտափի համար - մաս 2
8-րդ հանդիպում
Օր - Նոյեմբերի 9
Թեմա - Ինչպես գոյատևել շուկայում - մաս 1 Հաղորդակցություն մրցակիցների հետ - մաս 2
9-րդ հանդիպում
Օր - Նոյեմբերի 16
Թեմա - Ստարտափ կառավարում - մաս 1 Ինչպե՞ս ստեղծել մեծ թիմ - մաս 2
10-րդ հանդիպում
Օր - Նոյեմբերի 23
Թեմա - Դրամայնացում - մաս 1 Մաս 2- Դրամայնացում - մաս 2
11-րդ հանդիպում
Օր - Նոյեմբերի 30
Թեմա- Ֆինանսական կանխատեսումներ - մաս 1 Ֆինանսական կանխատեսումների հիմնական չափանիշները/միավորները - մաս 2
12-րդ հանդիպում
Օր - Դեկտեմբերի 7
Թեմա - Ի՞նչ է "Milestone"-ը և ինչու՞ է այն կարևոր - մաս 1
13-րդ հանդիպում
Օր - Դեկտեմբերի 14
Թեմա - Fundraising- մաս 1 Crowdfunding - մաս 2
14-րդ հանդիպում
Օր - Դեկտեմբերի 21
Թեմա – The pitch deck - մաս 1 Տեխնիկաներ pitching-ի համար - մաս 2
15-րդ հանդիպում
Օր - Դեկտեմբերի 28
Թեմա - Վերջնական pitching և մրցանակների հանձնում
