Վաճառքների մեծացում մարքեթինգի միջոցով
Վաճառքների մեծացումը մարքեթինգի գլխավոր խնդիրն է, սակայն ինչպես հասնել դրան պարզ ու արդյունավետ մեթոդներով, որոնք հիմնավորված են գիտականորեն:
•Ինչպիսի՞ ինտերֆեյս ունենալ արդյունավետ վաճառքի համար,
•ե՞րբ են մարդիկ գնում ավելի շատ, քան իրենց անհրաժեշտ է,
•ինչպես մարքեթինգի միջոցով մեծացնել պրոդուկտի արժեքը,
•ինչպե՞ս փոփոխել հաճախորդի վարքը,
•ինչպե՞ս կապ ստեղծել պրոդուկտի ու հաճախորդի նպատակին հասնելու ցանկության միջև և այլ նմանատիպ հարցերը կքննարկվեն «Վաճառքների մեծացում մարքեթինգի միջոցով» սեմինարի ընթացքում:
Սեմինարը վարում է մեդիաազդեցության ոլորտի գիտությունների թեկնածու (ԲԳԹ), «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը:
Սեմինարը կլինի սեպտեմբերի 6ին, ժամը 19:00-ին Էլիտ պլազա բիզես կենտրոնի «Kerkorian Hall» սրահում (2րդ հարկ):
Մուտքի արժեքը 1000 դրամ, ներառյալ սուրճ և թեյ:
