Concert
Հեղինակային երգի երեկո` նվիրված Աստվածամորը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ինքնուս երաժիշտ Գայանե Թորգոմյանի հեղինակային երեկոն:
Միջոցառումը նվիրված է Աստվածամորը:
Երեկոն կսկսվի տերունական աղոթքով, Աստվածամորն ուղղված ողջույնի խոսքով, այնուհետև կհնչեն երաժշտական ելույթներ և փոքրիկ աղոթքներ, որոնք նվիրված են Աստվածամորը:
Մուտքն ազատ է:
