Պալիատիվ խնամքի հոգեբանական ասպեկտները
Մեր հյուրն է Ստեֆեն Քոննորը
«Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան» և «ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը»` «Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է հանրային դասախոսություն «Պալիատիվ խնամքի հոգեբանական ասպեկտները և վիշտ» թեմայով:
Մեր հյուրն է Ստեֆեն Քոննորը՝ պալիատիվ խնամքի միջազգային փորձագետ, ով 38 տարի շարունակ աշխատում է պալիատիվ և հոսպիսային խնամքի ոլորտում որպես հետազոտող, կլինիկական հոգեբան, խորհրդատու և դաախոս: Կարևոր է նշել, որ Ստեֆեն Քոննորը անփոխարինելի ներդրում ունի Հայաստանում պալիատիվ խնամքի ոլորտի զարգացման գործում:
Դասախոսությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ժամը 18.00 ԵՊՀ 8–րդ մասնաշենքի (Աբովյան 52/ա) 305 լսարանում (3-րդ հարկ): Դասախոսությունը կզուգակցվի հայերեն թարգմանությամբ: Մուտքն ազատ է:
