«Բիզնեսի ապագան՝ սոցիալական»
«Երևան Փրոդաքշնս» ընկերությունը ImYerevan.com կայքի հետ համատեղ շարունակում է «Lectorium»(Լեկտորիում) բաց դասընթացների շարքը:
«Lectorium»–ը դասախոսությունների, վարպետաց դասերի, բանախոսությունների ու թեմատիկ ռազմավարական սեսիաների մի շարք է, որտեղ հրավիրվում են տարբեր ոլորտի մասնագետներ ինչպես արտերկրից, այնպես էլ` Հայաստանից:
«Lectorium»-ը բաց է բոլորի համար: Բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնագիտական աճ ունենալ, օգտվել իրենց ոլորտում հաջողության հասած հայ և արտասահմանցի պրոֆեսիոնալների փորձից, կարող են հետևել և մասնակցել «Lectorium»-ի բաց միջոցառումներին:
«Lectorium»-ի հյուրն է միջազգայնորեն որակավորված կառավարման խորհրդատու, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ՝ Հրաչուհի Բարսեղյանը։
Ծանոթացեք բիզնեսի ապագային «Բիզնեսի ապագան՝ սոցիալական» զրույցին։
Անկախ նրանից, թե որ ոլորտի բիզնեսի մասին է խոսքը, ամեն օր կենսական է ապագայի զարգացումներին հետևելը։ Ինտերնետի և գլոբալ աշխարհի բերած փոփոխությունները բիզնեսում միայն մասնակիորեն են ընդլայնել բիզնեսի զարգացման հեռանկարները։ Իսկ ո՞ր ուղղությամբ հառել հայացքը՝ առավել հաստատուն զարգացման համար։
Եվ ինչպես անել, որ բիզնեսը բացառապես սպառողական չլինի։
Հրաչուհի Բարսեղյանը հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի մասնագետ է՝ տարբեր ոլորտներում առավել քան 15 տարի աշխատանքային փորձով:
Հրաչուհին կառավարման խորհրդատու է հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, համբավի ստեղծման, կորպորատիվ պատասխանատվության և կազմակերպական զարգացման մասնագիտացմամբ:
Այժմ նա սեփական բիզնեսն (ArPR Holding) է վարում: Մասնագիտական փորձառությանը զուգահեռ՝ Հրաչուհին ակտիվորեն դասավանդում է հայաստանյան բուհերում՝ դասավանդման պրակտիկան սկսելով Երևանի պետական համալսարանից՝ ներկայումս շարունակելով Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում։
