Armenian Gamers Community 2nd Gathering
Խմբում կրկին խոսում են հանդիպման մասին և վերջապես կլինի մեր 2-րդ հավաքը!!! Համարյա մի տարի է անցել առաջինից! Այս անգամ կհավաքվենք կիրակի Հեմինգուեյում: Ուրախ կլինենք տեսնել ակտիվ մասնակիցներին, պասսիվ լայքողներին կամ նույնիսկ չլայքողներին :)) Եկեք ու բերեք ձեզ հետ ձեր գեյմեր կամ ոչ այնքան ընկերներին, եկեք, ծանոթանալու, շփվելու, թիմակիցներ գտնելու ու խաղեր քննարկելու... մի խոսքով, ով կար առաջինի պատկերացում ունի, ով՝ ոչ, եկեք, որ ունենաք :) Ուրախ կլինենք եթե բերեք ձեր հետ առտբոուքեր ու ուրիշ իրեր խաղերի վերաբերյալ: Հատուկ ուշադրության կարժանան մարդիկ, ով քոսփլեյ կանեն :) Միայն մի պայման կա - 16+:
Տեղում կլինի նաև իմ ոչ լիցենզիոն Գվինտը ու հնարավոր է նաև ևս մի լիցենզիոնը - պատրաստեք ձեր դեքերը!
Նախատեսվում է փոքր Քուիզ:
Կլինի մի կամ մի քանի հայկական խաղերի ներկայացում/քննարկում:
