Բաց միկրոֆոնի երեկո ԷՕՆում
Եթե սիրում եք երգել կամ նվագել, եթե հարևաններն արդեն կուշտ են ձեր ձայնից, իսկ ձեր էներգիան անսպառ է, և դուք ունեք կատարումներ, որոնք ուզում եք ներկայացնել հանդիսատեսին և հարմար հարթակ դեռ չեք գտել, ապա շտապե՛ք ԷՕՆ, քանի որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ին, տրամադրելու ենք մեր բեմը բոլոր երաժիշտներին: Կարող եք նվագել ինչպես ուրիշների, այդպես էլ ձեր հեղինակային երգերը, ինչպես նաև ծանոթանալ և նվագել այլ երաժիշտների հետ: Լեզուն և ոճը կարևոր չեն: Այնպես որ, վերցրե՛ք ձեզ հետ ձեր երաժշտական գործիքները, սիրած երգերի ակորդները, լավ տրամադրությունը և ընկերներին:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)
If you love singing and playing instruments, if the neighbours are sick of your singing and your energy is limitless and you have some new songs you want to show to the public but haven't found a good place for that yet, then join us on September 18th, at 8 pm for open mic evening. You are free to play your own songs as well as covers. It’s a great opportunity to get to know other musicians and jam together. The genre and language of songs don’t matter. So, pick up your musical instruments, favorite songs’ chords, good mood and friends.
Entrance: 1000 AMD (including tea, coffee, snacks)
