«ԿԻՆ» միջազգային 10-րդ կինոփառատոն
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի ճանաչմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև՝ տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Շատ հաճախ դեկտեմբերյան երեկոներին դժվար է լավ ժամանցի վայր գտնել: «ԿԻՆ» միջազգային փառատոնը ձեզ ընձեռում է այդ հնարավորությունը: Դեկտեմբերի 14-ից 18-ը համեցեք մեր դիտումներին: Այս տարին մեզ համար հոբելյանական է, փառատոնը դառնում է 10 տարեկան, և հենց այս տարի մեր ծրագիրը հարուստ է ամենատարբեր ժանրերի ֆիլմերով, 80 ֆիլմ՝ 27 երկրներից: Լցրեք այդ 5 հրաշալի օրերը գեղեցիկ սեռի կողմից ստեղծված կինոարվեստով: Ցուցադրությունները կկայանան ոչ միայն երեկոյան, այլև ցերեկային ժամերին:
Մուտքն ազատ է: