Արևելյան Իմաստություններ. Մեդիտացիա
Հարգելի բարեկամներ, հոկտեմբերի 1-ից սկսելու ենք հոգևոր յոգայի դասընթացներ ինչպես սկսնակների, այնպես էլ յոգայի հրահանգիչների (ինստրուկտորների) համար: Դասընթացները ներառում են «Արևելյան իմաստություններ, երջանիկ լինելու արվեստ» թեմայով դասախոսությունների շարք, ինչպես նաև, կենտրոնացման, խոկման, մեդիտացիայի և մտահայության պարապմունքներ, որոնք կօգնեն ձեզ ներհայել ձեր էության խորքը, աշխատել գիտակցության նուրբ ոլորտների և գիտակցության բնույթի հետ:
Դասընթացները կվարի արևելքի ուսուցիչներից կենդանի ուսմունք ստացած Տրդատ Դոնիկյանը ( Трдат Доникян ):
Պարապմունքները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 18:30 - 20:00 և շաբաթ` ժամը 15:00 - 17:30 Luys Yoga Studio - Լույս յոգա ստուդիա -ում (Մերգելյան ինստիտուտի գլխավոր մասնաշենք, 4-րդ հարկ, 44 սենյակ):
Մասնակցության վճարը՝ հանգանակության տեսքով:
