«Ստվերից դուրս»
«Նարեկացի» արվեստի միությունում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա «Ստվերից դուրս» խորագիրը կրող միջոցառումը:
Այն կազմակերպվում է «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի նախաձեռնությամբ:
Միջոցառման նպատակն է լուսաբանել կենտրոն հաճախող հատուկ կարիք ունեցող երիտասարդների աշխատանքների արդյունքները:
Կազմակերպիչները կարծում են, որ «Ստվերից դուրս» խորագիրն ունի խորհուրդ. այն ստվերից դուրս է բերում հատուկ կարիք ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ ծանոթացնելով շրջապատին նրանց հարուստ ներաշխարհը և կարողությունները:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ինչպես «Մայրի» կենտրոնի երիտասարդների, այնպես էլ Ֆրենկ Գասպարյանի աշխատանքները, որոնք կենտրոնին են փոխանցել նրա ժառանգները:
Երեկոյի ընթացքում կհնչի հոգևոր և ժամանակակից երաժշտություն ու կներկայացվի «Կարմիր գլխարկի հետքերով» ստվերների ներկայացումը:
Մուտքն ազատ է:
