Անձնակազմի մոտիվացիա
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հանդիպում՝ «Անձնակազմի մոտիվացիա» խորագրով։
Հայաստանյան գործատուների շարքում «Անձնակազմի մոտիվացիան»՝ որպես կառավարման առանձին օղակ, միայն վերջերս է սկսել ձեռք բերել իր իրական կարևորությունը։ Սակայն դեռևս այն ասոցացվում է նյութական խրախուսումների, կամ ավելի վատ՝ բացառապես միայն գումարի հետ։ Ուստի կարիքը կա ավելի հիմնովին հասկանալու անձնակազմին մոտիվացնելու սկզբունքները։
Այս հանդիպման կազմակերպման նպատակն է հնարավորինս հստակ ու կոնկրետ ներկայացնել, թե ինչ է մոտիվացիան, որոնք են վերջինիս հիմնաքարերը և ինչպես այն ծառայեցնել ի օգուտ նպատակի։
Ավելի մանրամասն՝
1. Մոտիվացիա՝ X գործոն
2․ Արտաքին և ներքին մոտիվացիա կամ «մի ծեր մարդու պատմություն»
3․ Մոտիվացիայի տեսակներ, կիրառելիություն
4․ Մոտիվաիցայի կոնկրետ գործիքներ
5․ Պարետոյի սկզբունք
6․ Ղեկավարի դերը անձնակազմի մոտիվացիայում
Էլ ավելի մանրամասն՝
- Ի՞նչ է իրականում մոտիվացիան
- Ինչու՞ է այն անհրաժեշտություն բոլոր թիմակիցների համար
- Ինչու՞ ճիշտ մոտիվացիայի համար պետք է հասկանալ մարդկային հոգեբանության որոշակի ասպեկտներ
- Նյութական մոտիվացիայի գործիքները
- Ոչ նյութական մոտիվացիայի գործիքները
- Աշխատանքի ճիշտ կառավարման և արդյունավետության միջև կապը
- 2 գերագույն դեմոտիվատորները և ղեկավարի վարքն՝ ուղղված վերջիններիս հաղթահարմանը
Հանդիպումը վարելու է Անի Մարգարյանը՝ կառավարման հոգեբան, ՄՌ կառավարման մասնագետ, Joomag ընկերության Talent Specialist, Loft ինքնազարգացման կենտրոնի HR ակումբի պատասխանատու
Թիրախային մասնակիցներ՝
- ղեկավարող անձիք
- ՄՌ մասնագետներ
- Կառավարման ոլորտով հետաքրքրվող անձիք։
Մուտքավճար՝ 2500 դրամ
