Other
Գինու Փառատոն 2016
8-րդ ավանդական Արենի գինու փառատոն
“Արենի“ Փառատոն” հիմնադրամը համաձայն իր ավանդույթի, հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, հոկտեմբերի 1-ին, կազմակերպում է հերթական գինու փառատոնը: Այս տարի Արենի Գինու Փառատոնն իրականացվելու է Ռինդ և Արենի համայնքներում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին համապատասխանաբար:
Արենի Գինու Փառատոնի ծրագիրը`
1. Բացման հանդիսավոր արարողություն,
2. Պրոֆեսիոնալ գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք,
3. Տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք,
4. Պանիր արտադրողների ցուցահանդես-վաճառք,
5. Մրցույթներ,
6. Տնական գինի արտադրողների մրցույթ,
7. Էքսկուրսիոն ծրագիր,
8. Գորգերի ցուցահանդես,
9. Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թաթերական բեմադրություններ,
10.Փակման հանդիսավոր արարողություն:
Gallery
