Sport
Յոգայի Հատուկ դաս սկսնակների համար
Յոգայի Հատուկ դաս սկսնակների համար
Շուշան Հովհաննիսյանի հետ
Սեպտեմբերի 24-ին, շաբաթ, ժամը՝ 15:30-ին :
Դասի տևողությունը 1,5 ժամ է:
Այս Հատուկ դասին կարող են մասնակցել նրանք, ովքեր որոշել են զբաղվել յոգայով, կարևորում են առողջ ապրելակերպը և գեղեցիկ կեցվածքը: Դասընթացի նպատակն է մասնակիցներին ապահովել յոգայի պատմության ու փիլիսոփայության տարրական գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են իրենց պարապմունքները սկսելու համար: Այն օգնում է մարդուն ճիշտ կողմնորոշվել Հաթա յոգայի տեսակի ընտրության և դիրքերի հարցում, չէ որ այն սկզբունքորեն տարբերվում է մյուս բոլոր տեսակի ֆիզիկական վարժանքներից և պահանջում է մտքի և մարմնի միության ուղղությամբ աշխատելու մեծ ներուժ:
Մասնակցությունն անվճար է:
Խնդրում ենք նախապես գրանցվել:
Տեղերը սահմանափակ են:
