Concert
Կոմիտասի գերմաներեն երգերը
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում
«Կոմիտասի գերմաներեն երգերը» գիտակրթական ծրագիր
Ծրագրում՝ Կոմիտասի գերմաներեն ռոմանսներ և hատվածներ «Բեռլինյան Պատարագից»
Կոմիտասի գերմաներեն երգեր և «Բեռլինյան Պատարագից» հատվածներ ենք սովորելու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հերթական կրթական ծրագրի ընթացքում:
Երգելու ենք Կոմիտասի մշակած՝ միևնույն հոգևոր մեղեդու հայերեն և գերմաներեն տարբերակները, փորձելու ենք վերլուծել դրանց նմանություններն ու տարբերությունները:
Ծրագիրն ինքնատիպ փորձ կարող է լինել ոչ միայն պարզապես երաժշտասերների, այլև՝ գերմաներեն լեզվով հետաքրքրվողների համար:
Մուտքն ազատ է:
