AR VR Showcase by Arloopa
Լրացված իրականության և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները փոթորկի արագությամբ նվաճում են համաշխարհային շուկան, ինչը նշանակում է, որ այժմ իսկապես ժամանակն է ավելի լրջորեն վերաբերվելու լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառմանը: Քանի որ լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներին վերապահվել է հեղափոխական բնույթի փոփոխություններ ներմուծել աշխատելու, խաղալու և միմյանց հետ շփվելու մեր վարքագծում, ընկերությունների և բիզնես առաջնորդների մոտ հարց է առաջացում առ այն, թե բիզնեսի աճ ապահովելու տեսանկյունից որո՞նք են այս նոր տեխնոլոգիայի կողմից ընձեռնվող իրական հնարավորություններ:
Այսօր լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառման դրսևորումները մենք տեսնում ենք բիզնեսում, գիտության և բժշկության ոլորտներում, կրթության և արվեստի, ինչպես նաև զվարճանքի ու խաղերի ասպարեզներում: Փորձագետները համոզված են, որ 10 տարի անց լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների շուկայի ծավալը կհասնի 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հենց այս տեսանկյունից ելնելով վերլուծաբանները լրացված և վիրտուալ իրականությունն անվանում են “ապագայի” տեխնոլոգիաներ:
Մեր նպատակն է Ձեզ ցուցադրել և ապացուցել, որ “ապագայի” տեխնոլոգիան մեր այսօրվա բիզնեսի և ժամանակակից կենսակերպի անբաժանելի մասն է, առանց որի այլևս հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյա կյանքը:
Ուզում եք համոզվե՞լ: Այցելեք մեր ցուցահանդես ս.թ. հոկտեմբերի 8-ին և 9-ին ժամը 11:00-ից մինչև 18:00-ը Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահ: Մենք սիրով կհյուրընկալենք Ձեզ:
Մուտքն ազատ է:
