Արդյունավետ աշխատանքի մեթոդներ․ սեմինար
Դասընթացը կվարի Արթուր Էդուարդի Յավրույանը
"Business Link Consulting” ընկերությունը և #LOFT-ը սիրով հրավիրում են ձեզ՝ մասնակցելու աշխարհահռչակ Ստիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հիման վրա երկօրյա դասընթացին։
Դասընթացի ընթացքում կքննարկենք և կզարգացնենք հետևյալ հմտությունները`
-Արդյունքների վրա ուշադրության սևեռում
-Սեփական նպատակների գիտակցում
-Հաջողության հասնելու մոտիվացիա
-Թիմային աշխատանք
-Ընկերության արժեքներին և նպատակներին նվիրված լինելու անհրաժեշտության ընկալում
-Բարձր կատարողական կարգապահության ցուցաբերում. աշխատանքի իրականացում սահմանված ժամկետում
-Դժվարությունների ծագման դեպքում խոչընդոտների մասին ժամանակին տեղեկացում և համապատասխան լուծման ուղիների որոնում
-Հաղթանակ-հաղթանակ (win-win) ոճում լուծումների որոնում
-Սեփական գործողությունների համաձայնեցում և համակարգում գործընկերների հետ
-Ընկերության աշխատակիցների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորում
-Հաղորդակցության հմտություններ
-Գործընկերների և հաճախորդների հետ կառուցողական կապերի հաստատում, լսելու և կարեկցելու կարողության տիրապետում
-Շփման ոճի ադապտացում տարբեր իրավիճակներին
-Զրուցակցին սեփական տեսակետում համոզելու կարողություն
-Փոփոխություններին ադապտացվելու կարողություն
-Աշխատանքի նոր մոտեցումների արագ յուրացում, սեփական վարքագծի ադապտացում՝ ըստ իրականացվող փոփոխությունների
-Հետադարձ կապի պարզ ընկալում և սեփական վարքագծի շտկում
-Նախաձեռնություն, որը կհանգեցնի սեփական աշխատանքի և առհասարակ կազմակերպության գործունեության բարելավմանը, դրանց իրագործման համար պատասխանատվություն վերցնելու պատրաստակամություն
-Ընկերության առօրյա կյանքի և գործընկերների գաղափարների հանդեպ հետաքրքրվածություն
-Ինքնազարգացում, գործունեության արդիական ոլորտներում հետաքրքրության դրսևորում նորարարարությունների նկատմամբ
-Պրակտիկ ապրելակերպ, կազմակերպության և սեփական գործունեության արդյունքների համար պատասխանատվության գիտակցում
Դասընթացը կվարի Արթուր Էդուարդի Յավրույանը `
- Սերտիֆիկացված Բիզնես Մասնագետ և Թրեյներ, Առաջնորդության ոլորտում միջազգային “CBP in Leadership”, Master Executive level, Instructor որակավորում ունեցող մասնագետ
- Հայկական Բիզնես Մասնագետների Միավորման նախագահ,
- Բիզնես Լինկ Կոնսալտինգ խորհրդատվական ընկերության հիմնադիր:
Մեկ դասընթացի տևողությունը՝ 4 ժամ։
Դասընթացի օրերը՝ սեպտեմբերի 24, 25․ ժամերը՝ 15։00-ից մինչև 19։00-ը։
Դասընթացի լեզուն՝ հայերեն, ռուսերեն
Արժեքը մեկ անձի համար՝ 10 000 դրամ
Դասընթացի ավարտին կտրվի վկայական:
