Նոր սերնդի լուսային տեխնոլոգիաներ
Ներկայացում հատուկ տեխնոերիտասարդների և հրեշտակ ներդրողների համար։ Ներկայացումը բաղկացած է լինելու 2 փուլից՝
1․ Ի՞նչ լուսավորող տեխնոլոգիաներ գիտենք; Ինչպե՞ս են նրանք ազդում մեզ վրա։ Գիտենք արդյո՞ք խնայել։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ լուսավորող տեխնոլոգիա տան, աշխատավայրի և արտաքին լուսավորման համար։
2․ Ո՞վ ենք մենք։ Ինչպե՞ս ենք ձևավորվել։ Ինչպե՞ս է "Էլ Այ Թեք"-ը վարձատրում Ձեր խնայողության դիմաց։ Ինչո՞ւ է կարևոր Ձեր ներդրումը և ինչպե՞ս ենք գլխավորելու նոր սերնդի լուսադիոդային լուսավորող տեխնոլոգիաների հեղափոխությունը։
Համաձայն ուսումնասիրությունների՝ 10 ստարտափից 9-ը այդպես էլ չեն հաղթահարում <<մահվան հովիտը>>։ Եվ ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի մեր ստարտափը լինի հենց այն 10-ից 1-ը, որը հաջողության կհասնի։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 10 ստարտափ (որոնց թվում նաև "Էլ Այ Թեք"-ը) բացառիկ հնարավորություն ունի մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին:
Մուտքն ազատ է:
