Մեդիան և թանգարանները
«Մեդիան և թանգարանները» դասընթաց-վարժանք
2016թ-ի սեպտերմբերի 26-28-ին Թանգարանային կրթության կենտրոնը Ինտերնյուս մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպում են «Մեդիան և թանգարանները» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանք՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար։
Դասընթացն ավանդական և ժամանակակից մեդիա հարթակների մասին է, որոնք այսօր այցելուների հետ հաղորդակցվելու կարևոր գործիք են դարձել թանգարաններում։ Այն օգնելու է մասնակիցներին ավելի լավ ճանաչել տարբեր մեդիա հարթակների հնարավորությունները և ավելի արդյունավետ օգտագործել դրանք ի նպաստ թանգարանների։
Մասնակիցները կհամալրեն մեդիայի հետ աշխատելու իրենց գիտելիքները, ինչպես նաև՝ ձեռք կբերեն լրացուցիչ հմտություններ թանգարաններին վերաբերող տեղեկատվությունն առցանց հարթակներում առավել ուշագրավ ներկայացնելու համար։ Տեսական պրեզենտացիաներին զուգահեռ կլինեն նաև գործնական առաջադրանքներ և քննարկումներ;
Դասընթացն անցկացվելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է:
Շնորհակալ ենք համագործակցության համար:
Workshop on ''Media and Museums''
The Museum Education Center in cooperation with the Internews Media Initiatives Center, Association of Museum Workers and Friends and DVV International Armenia Country Office organizes a three-day workshop for museum specialists in Armenia focused on the “Media and Museums”.
The main focus of the workshop is traditional and modern media platforms important communication tools for museums to interact and engage with visitors. The workshop will introduce participants to different digital practices providing them with new skills and approaches to extend museum’s visibility on different media platforms.
Session presentations will be accompanied with discussions and hands-on activities.
The workshop will be held from September 26-28, 2016 at the Internews Media Initiatives Center.
Application deadline is September 18, 2016.
Thank you in advance for your cooperation.
Hayk Mkrtchyan
Coordinator, Museum Education Center
