English day with Post Checked
Անգլերեն լեզվի իմացությունը համարելով կարիերայի զարգացման համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը, "Post Checked" թիմը և "Team Time" ժամանցի կենտրոնը "Post Checked" թիմի կողմից կազմակերպված առաջին երկու թրեյնինգների մասնակիցների համար կազմակերպում են անգլերեն լեզվին նվիրված հանդիպում:
Լինելու են անգլերեն լեզվով ինքնաներկայացում որպես մասնագետ կամ ապագա մասնագետ և քննարկում ընտրված թեմայի շուրջ բանավոր խոսքի զարգացման նպատակով:
Հանդիպումը կվարի անգլերեն լեզվի մասնագետ, "Team Time" English Club-ի ղեկավար Մարիամ Բադիրյանը:
Սիրով սպասում ենք Ձեզ հոկտեմբերի 5-ին ժամը 19:00 "Team Time" ժամանցի կենտրոնում:
Ովքեր ցանկանում են մասնակցել այս հանդիպմանը, բայց չեն հասցրել մասնակցել մեր առաջին թրեյնինգին, կարող են մասնակցել "Դուք աշխատաշուկայում " թրեյնինգին մինչև հոկտեմբերի 30-ը: