Երեկոն Անի Հայկունու հետ
Ֆեյսբուկյան հանրություն, իմ ընկերներ ու հարազատներ ջան,
սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին ձեզ հրավիրում եմ Էօն։
Ծրագիրը հետեւյալն է՝
- Անցյալ տարվանից մինչեւ հիմա դուք ինձ աջակցեցիք՝ օգնելով պայքարել քաղցկեղի դեմ։ Հիմա առողջանում եմ, ու շատ կուզեմ անձամբ տեսնել ձեզ ու իմ խորին շնորհակալությունը հայտնել։
- Այդ օրը մի փոքր կներկայացնեմ "ԱՆԻ ՀԱՅԿՈՒՆԻ" քաղցկեղի բուժման աջակցման հիմնադրամի նպատակները։ Հիմնադրամը բացվել է մի քանի օր առաջ։ Նրա նպատակն է աջակցել քաղցկեղով հիվանդ մարդկանց Հայաստանում։
- Սեպտեմբերի 27-ին մեկնում եմ Անգլիա։ Լույս, Օքսֆորդի ու միջազգային կրթաթոշակների շնորհիվ ես հնարավորություն ստացա գնալ Օքսֆորդ անելու MBA, այն նույն ծրագիրը, որին չկարողացա միանալ անցյալ տարի հիվանդությանս պատճառով։ Եթե կցանկանաք գալ այդ օրը՝ պարզապես ասելու "հաջող" կամ "բարեւ" (բայց ոչ "հրաժեշտ") մինչեւ մեկնելս, ես կգնամ Անգլիա շատ ավելի դրական լիցքերով "զինված"։
- Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան նվիրատվություն անել հիմնադրամին՝ այնտեղ կլինի նաեւ արկղիկ։ Հավաքված գումարը կուղղվի քաղցկեղով հիվանդ մարդկանց աջակցելու գործին։
Մուտքն ազատ է։
Անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը։