«Բազմա-Դիմագծեր» ցուցահանդես
Ցուցահանդեսում ներկայացվող և ոչ մի նկար մյուսին նման չէ, սակայն նկարներում հանդես եկող բոլոր հերոսները ոչ միայն նման են, այլ նաև «նույնն» են: Մարդիկ գուցե տարբերվում են արտաքին տվյալներով՝ մաշկի գույն, ազգային պատկանելություն, դիմագծեր, տարբեր սոցիալական ստատուս ունեցող ընտանիքներ և այլն, սակայն այն ընդհանրությունները, որոնք միավորում են նրանց, անհամեմատելի շատ են: Մարդիկ միանման են ըստ իրենց ֆիզիոլոգիական կազմության (արյուն, հյուսվածքներ, օրգաններ և այլն), միանման են նաև իրենց հուզական և հոգեբանական ֆոնով, իրենք միևնույնն են նաև իրենց ձգտումներում ու նաև սպասումներում: Ցանկացած մարդ ձգտում է կատարելության, անսահմանության կամ, այլ կերպ ասած, անմահության: Ամեն բան նույնն է, պարզապես տարբեր են այն հնարավորությունները, որոնք տրված են առաջինին, երկրորդին և այսպես շարունակ:
Փաստորեն, յուրաքանչյուր մարդ իր նպատակ-առաքելության ճանապարհի ընթացքում բախվում է այնպիսի պատնեշների, ինչպիսիք են առաջավոր կարծիքները, պարտադրյալ սահմանափակումները, վախը, վատատեսությունը, բռնությունը, անտարբերությունը,սեփական մեծ և փոքր հանցանքները, չսպիացող վերքերն ու հիշողությունները, ցավը և այլն: Ահա այն նույն շրջափուլը,որի միջով անցնում է յուրաքանչյուրը կամ մեկը: Այսինքն՝ կարելի է պատմել մի մարդու պատմություն՝ ենթադրելով դրա տակ ողջ մարդկության ընթացքն ու վերջակետը:
Մարդիկ տարբեր են, բայց նրանք միանման են………
None of pictures, presented in exhibition, are look like each other, but the characters of pictures are not only like each other, but also "they are the same". Maybe people are differentiated by external indicators: skin color, nationality, facial features, different social statuses, etc., but the similarities that unite them are numerous. People are look like each other according to their physiological structure (blood, tissues, organs,etc.), similar with their emotional and psychological background, they are also similar with their aspirations and expectations. Everyone is seeking for perfection, infinity or, in other words,immortality. Everything is the same, just the opportunities that are given to one, to second and so on, are different.
In Fact, everyone, during her/his way of aim-mission meet barriers, such as advanced opinions, forced restrictions, fear, pessimism, violence, indifference, own large and small crimes, the open wounds and memories, pain, etc.
This is the same cycle, which everyone or someone passes through. So, it is possible to tell someone’s story, assuming the whole process and the end of humanity under it.
People are different, but alike.......