Բլյուզ եղբայրները ԷՕՆում
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, ԷՕՆը սպասում է բոլորին՝ միասին նշելու բլյուզ եղբայրների օրը:
Երեկոյի ընթացքում ձեզ սպասում են՝
Եղբայրների տեսքով ֆոտոսեսիա
Ֆիլմից մի քանի երգի ակուստիկ քավռներ
ֆիլմի մասին մի քանի խոսք, ինչու ոչ՝ հարց ու պատասխան
Եվ հենց ֆիլմի դիտումը:
Երաժիշտ եղբայրներ Ջեյք և Էլվուդ Բլյուզը տեղեկանում են, որ իրենց հարազատ եկեղեցին քանդման է ենթակա, եթե չվճարվի 5000 ԱՄՆ դոլար գույքահարկ: Եղբայրները շատ ժամանակ չունեն գումար հայթհայթելու և որոշում են համերգ տալ:
Սակայն Ջեյքը նոր է ազատվել բանտից, իսկ Էլվուդը խնդիրներ ունի օրենքի հետ: Նրանց բոլորը հետապնդում են՝ ոստիկանությունը, հանցագործները, նեոնացիստները: Մինչ եկեղեցին փրկելը Բլյուզ եղբայրները իսկական քաոս ենկստեղծում Չիկագոյի փողոցներում:
Տևողություն՝ 148 րոպե
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
Կարող եք ձեզ հետ բերել գարեջուր: ~
_____________________________________
Dear AEONers, our Cineclub members or just movie buffs! On September 28 at 7:00 pm AEON celebrates The Blues Brothers day.
During the evening there will be:
-Photoshoot
-Acoustic covers of several soundtracks
-Introduction to the film, Q&A
-And the movie screening itself
Jake and Elwood Blues learn that their church will be taken down unless $5,000 in property taxes is collected. The brothers don’t have much time to lose, so they come up with an idea of giving a concert.
Jake has just got out of prison, Elwood is in trouble with the law and everyone is after them: the police, criminals, neo-nazi. Before saving the church brothers Blues will create a real chaos on the streets of Chicago...
Running time: 148 minutes
Language: English with Russian subtitles or Russian with English subtitles.
Entrance: 1500 AMD (including tea, coffee, biscuits and popcorn).
Bring your own beer ~