Mapathon: Մատչելի վայրերի քարտեզագրում
Հայաստանում ապրում է շուրջ 190.000 հաշմանդամություն ունեցող անձ, սակայն հասանելիության խնդիրը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրությունից և հանրային իրազեկվածությունից դուրս: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է գնալ աշխատանքի, կինոթատրոն կամ վայելել ամառային երեկոներն իր ընկերների հետ սրճարանում: Սակայն ոչ միշտ է հեշտ տեղաշարժվել քաղաքում, քանի որ, օրինակ, որոշ վայրերում աստիճանները խոչընդոտում են շենք մուտք գործելուն:
Դրա հետ մեկտեղ մի շարք սրճարաններ, փորձելով հասանելի լինել բոլոր հաճախորդներին, տեղադրում են թեքահարթակներ: Ինչպե՞ս է հնարավոր իմանալ, թե որ վայրերն են հասանելի անվասայլակներով մարդկանց կամ օրինակ մանկասայլակով ծնողների ու ճամպրուկով զբոսաշրջիկների համար:
Նկարեք ձեզ հանդիպած մատչելի վայրը, նշեք հասցեն մեր քարտեզի վրա և նկարագրեք, թե ինչու է այն մատչելի: Այս կերպ կկարողանանք օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:
Եթե ուզում եք մասնակցել Կոլբա լաբի օգնությամբ մշակված բջջային հավելվածի փորձարկմանը, հրավիրում ենք մատչելի վայրերի քարտեզագրման բացօթյա մափաթոնին:
Միջոցառումը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին Արամի փողոցում, որտեղից կամավորների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղություններով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:
Սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են միանալ մեզ: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ:
Միջոցառման սկզբում համով սուրճի շուրջ ուրախ կլինենք ծանոթացնել մատչելիության սկզբունքներին և matcheli.am-ի քարտեզի վրա վայրեր ավելացնելու քայլերին: Եկեք միասին Երևանը մատչելի դարձնենք:
11:00: Matcheli.am-ի ներկայացում և պրակտիկ ինֆորմացիա 1
11:40: Քարտեզագրման սկիզբը
13:00: Ավարտ, արդյունքների ամփոփում և մրցանակներ
There are around 190,000 people with disabilities living in Armenia, but issues of accessibility and logistics largely remain outside mainstream media coverage or public awareness. Everybody wants to go to work, go to cinema and enjoy summer evenings in café with friends, but it’s not always easy for people with disabilities to get around, since some places have steps and stairs that hinder access to the buildings and public spaces. Nowadays, however, some cafes install wheelchair ramps in order make them accessible for all their clients. How can we learn which places are wheelchair accessible or for parents with prams and tourists with luggage?
How? Just take a photo of any wheelchair-friendly place you see, tag the location and describe why the place is accessible. This way you can help people in wheelchairs or using walking sticks, and even bikers or parents strolling with a pram, to learn about the accessible places without having to leave home.
If you are interested in testing the mobile app that was created with help of Kolba lab, you’re welcome to participate in our outdoors mapping: Mapathon of accessible places.
The event will take place on Aram street, on October 8th, where teams of volunteers will move in three directions and will meet at the finish line in Lovers’ Park, where we’ll evaluate the mapping and give awards.
Beginners and experienced mappers, people with disabilities, parents with prams, and anyone else who is interested are welcome to join! No knowledge of the local terrain or past mapping experience is necessary.
We’ll be happy to teach you principles of accessibility mapping and how to add accessible places on the matcheli.am map while enjoying tasty coffee in the beginning of teh event. Let’s make Yerevan more accessible together!
11:00: Introduction to Matcheli.am and practical information
11:40: Mapping in progress
13:00: Finish line, evaluation and prizes!