It լուծումները՝ խոսքի ազատության երաշխիք
Լրատվական Ռադիոն լսող և դիտող ցանկացած մարդ ունի մեզ ընտրելու իր պատճառները: Բայց մի պատճառ կա, որ, կարծում ենք, ընդհանուր է բորորի համար՝ մեր եթերը երբեք որևէ բանով կաշկանդված չի եղել: Լրատվական Ռադիոն պատրաստվում է ստեղծել խոսքի իր ազատություն համար սկզբունքորեն նոր լրացուցիչ երաշխիքներ, և մենք ուզում ենք, որ դուք իմանաք, թե ինչպես է դա աշխատելու: Հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին ԴիջիԹեք բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում Լրատվական Ռադիոյի հաղորդումների հեղինակներ Արա Պապյանը, Արամ Նավասարդյանը, Գագիկ Գինոսյանը, Կարեն Վարդանյանը, Վովա Վարտանովը և ռադիոկայանի փոխտնօրեններ Դավիթ և Գարեգին Խումարյանները պատմելու են, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները երաշխավորելու մեր եթերի ազատությունն ու անկախությունը: «Այ-Թի լուծումները որպես խոսքի ազատության լրացուցիչ երաշխիք». հատուկ պրեզենտացիա: Երևան-Էքսպո կենտրոն՝ ԴիջիԹեք ցուցահանդես: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին: