Other
Օրիգամիի վարպետության դաս
Հաջորդ կիրակի երեկոյան միացե՛ք մեզ օրիգամիի հատուկ տեսակ՝ կուսուդամա, պատրաստելու համար:
Օրիգամին հնագույն ճապոնական արհեստ է, իսկ կուսուդամա նշանակում է բուժիչ գունդ, որն իրենից ներկայացնում է իրար միացված մի քանի թղթյա ծաղիկներ: Ճապոնիայում հին ժամանակներում դրանք օգտագործում էին խունկ ծխեցնելու համար:
Համեցե՛ք Լիա Աբրահամյանի վարպետության դասին` օրիգամիի պատմությանը ծանոթանալու և ձեր սեփական կուսուդաման պատրաստելու:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը)