«Տաք ձմռանն ընդառաջ» ճանաչողական սեմինար
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Ամերիաբանկի նախաձեռնած «Տաք ձմռանն ընդառաջ» ճանաչողական սեմինարին, որը վերաբերում է բիզնեսում էներգախնայողության կիրառմանը և արդյունավետության բարձրացմանը: Այն հատկապես հետաքրքիր կլինի ՓՄՁ-ների ներկայացուցիչներին: Սեմինարն անվճար է:
Սեմինարի ընթացքում էներգախնայողության ոլորտի առաջատար ընկերություններից երեքը, մասնավորապես ԱՐՓԻՍՈԼԱՐ, ԳՐԻՆՏԵՔ և ՄՄՄ ընկերությունները կներկայացնեն էներգախնայողության շնորհիվ բիզնես-ծախսերն էապես կրճատելու հնարավորությունները:
Սեմինարին հատուկ հրավիրված հյուրն է IPC միջազային խորհրդատվական ընկերության ներակայուցիչ Լիլիա Օլինյուկը, ով կխոսի էներգախնայող բիզնես ունենալու առավելությունների մասին:
Սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Ամերիաբանկի վերապատրաստման կենտրոնում (հասցե՝ Դեղատան 6 փողոց, Երևան, Ամերիաբանկի «Կասկադ» մասնաճյուղ, 3-րդ հարկ):
Միասին փորձենք խթանել էներգախնայողությունը և լինենք էֆեկտիվ:
Հայտը ներառում է ՝
* Ընկերության անվանումը (եթե առկա է)
* Մասնակցի անուն ազգանունը
* Հետադարձ կապի տվյալներ (հեռախոսահամար և էլ. հասցե)
Հարգանքով՝ Ամերիաբանկ