Կախովի այգիներ Կասկադի շուրջ
Գերմանացի հայագետ Հայկո Կոնրադն առաջարկում է կախովի այգիներ տնկել Կասկադ համալիրի աջ ու ձախ կողմերում: Ըստ նրա գաղափարի՝ Հայաստանն այն երկիրն է որտեղ ամենահին ժամանակներից մշակութային ու պատմական ճանապարհներ են հատվել, ու տեղին կլինի իրականացնել կախովի այգիների գաղափարը, որի համար ավելի կատարյալ տեղանք չկա, քան Կասկադ համալիրի կողային անապատ տարածքները:
Նկարում տեսնում եք նույնանման գաղափարի և նկարի հեղինակ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի մշակումը, ով այգիների փոխարեն արհեստական անտառ է պատկերել:
Կարող ենք այս գաղափարները մեկ ընդհանուր նախագծի մեջ դիտարկել ու կյանքի կոչել:
Այս նախագծի քննարկման համար առաջարկում ենք հանդիպել երկուշաբթի հոկտեմբերի 3-ին ժամը 19.00 Էոն անտիսրճարանում: Պատրաստ ենք քննարկել ցանկացած նոր առաջարկ, մտահղացում, համագործակցություն: