Խորքային ներուժի բացահայտում
Լոֆթ HR ակումբը համագործակցում է Alvarium դասընթացային և խորհրդատվական ընկերության հետ: Սկսում ենք դասընթացների նոր շարք՝ “Perfect Management Tools” խորագրով։
Այս շարքում կգտնեք բազմաթիվ ինովացիոն թեմաներ, կառավարման կիրառական գործիքներ, հնարքներ և մոդելներ։ Դասընթացների այս շարքի մեջ յուրաքանչյուր թեմա ունի որոշակի սպեցիֆիկա և կիրառելիություն, սակայն բացառապես բոլորն ուղղված են զգալիորեն զարգացնելու կառավարման ձեր հմտություններն ու գիտելիքները։
"Perfect Management Tools" դասընթացների շարքն սկսում ենք «Խորքային ներուժի բացահայտում» թեմայով։
Հանդիպման արդյունքում՝
-Կբացահայտեք ձեր և ձեր աշխատակիցների թաքնված ներուժն ու կծանոթանաք այդ ներուժն արդյունավետ օգտագործելու գործիքներին։
-Կսովորեք ճանաչել ու հասկանալ մարդկանց խորքային մոտիվներն ու կարիքները, որոնք ընկած են նրանց որոշումների հիմքում։
-Կկարողանաք բացահայտել ձեր և ձեր աշխատակիցների առանձնահատուկ հատկանիշներն ու տաղանդները և կիմանաք, թե որ ոլորտներում կարող են դրանք առավել արդյունավետ իրացվել։
-Կկարողանաք ձևավորել բարձր արդյունավետություն ունեցող թիմեր և մոտիվացնել ամենատարբեր և բազմազան աշխատակիցների։
-Կբարելավեք հաղորդակցման արդյունավետությունը այնպիսի մարդկանց հետ, ում հետ նախկինում խնդիրներ ու վեճեր ունեիք։
-Առավել արդյունավետ կկառավարեք ձեր կազմակերպության կարևորագույն ռեսուրսը՝ ձեր աշխատակիցներին։
-Բազմակի անգամ կբարձրացնեք ձեր անձնական և գործնական հարաբերությունների արդյունավետությունը։
Թիրախային մասնակիցներ՝
- ղեկավարող անձիք
- ՄՌ մասնագետներ
- կառավարման ոլորտով հետաքրքրվող անձիք։
Օրը և ժամը՝ 11 հոկտեմբերի, 19։00-21։00
Վայրը՝ Loft Բիզնես սրահ, Մոսկովյան 3
Արժեքը՝ 6000 դրամ:
Alvarium․
Ալվարիում-ը դասընթացային և խորհրդատվական ընկերություն է, որի հիմնական մասնագիտացումը կապված է բիզնեսում նորարար հոգեբանական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման հետ։ Ընկերությունը համագործակցում է մի շարք առաջատար կազմակերպություններ, այդ թվում՝ Институт Современного НЛП, Вектор Роста, Международная Академия Исследования Лжи, Таллинская Школа Менеджеров, Институт Трансформационного Коучинга և այլն։ Ալոարիում-ի հիմնական մոտեցումը հիմնվում է հաճախորդի կարիքները հասկանալու և դրանից ելնելով՝ ծառայությունների անհատական փաթեթի մշակման և արդյունավետ մատուցման վրա։