Դիտում ենք «Կյանք ու կռիվ» ֆիլմը Loft-ում
Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի Կյանք ու կռիվ / The Line գեղարվեստական ֆիլմի պրեմիերան մեծ էկրաններ բարձրացավ ընդամենը վերջերս ու հաշված օրերի ընթացքում հասցրեց հայտնվել կինոմանների ուշադրության կենտրոնում՝ որպես վերջին ժամանակների լավագույն հայկական ֆիլմ։ #LOFT-ի հյուրերի շրջանում նույնպես կարելի է լսել հետաքրքիր քննարկումներ ու հպարտության բացականչություններ այս ֆիլմի մասին։
Եվ ուրեմն, հոկտեմբերի 7-ին Sharm Pictures-ն ու #LOFT-ը համատեղ, հրավիրում են բոլորին «Կյանք ու կռիվ» ֆիլմի ցուցադրությանը, որի ընթացքում մենք հյուրընկալելու ենք նաև ֆիլմի հիանալի ստեղծագործական թիմին:
Նույն օրը նախատեսվում է միանգամից երկու ցուցադրություն՝ առաջինը 19։30-ին, երկրորդը՝ 21։30-ին։
Ինչի՞ մասին է ֆիլմը․
Այն պատմում է մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին: Հերոսները չորս ընկերներ են, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից։ Ընկերությունից բացի նրանց միավորում է ևս մեկ բան՝ Ղարաբաղյան պատերազմը։ Ֆիլմն ավարտվում է Արցախյան պատերազմի հաղթանակով։ «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում ներկայացված են 1990-ականների Երևանն ու Արցախի պատերազմական շրջանը՝ միախառնված երիտասարդների կյանքի դրամայով ու նուրբ հումորով։
Մուտքավճար՝ 2000 դրամ: