Other
Աստղադիտում քաղաքի սրտում
Սույն թվականի հոկտեմբերի 8-ին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն անցկացնելու է աստղադիտում-միջոցառում Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ (Վերնիսաժի տարածքում): Ներկա գտնվողները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան բարձրակարգ աստղադիտակներով դիտելու Լուսինը, Երևակը (Սատուրն), Արուսյակը (Վեներա), որոշ աստղակույտեր և գալակտիկաներ` համապատասխան լուսային պայմանների առկայության դեպքում: Վայելեք սիրելի մայրաքաղաքի տոնը՝ երկնային մարմինների ուղեկցությամբ:
Աստղադիտակներից օգտվելն անվճար է: