Դեպի Արցախ
Zvartnoc Tour-ը կազմակերպում է 3 օրյա ճանաչողական էքսկուրսիսա Դեպի Արցախ աշխարհ: Հայկական լեռաշխարհում արդեն սկսվել է ոսկեզօծ աշունը և այդ կողմից իր ուրույն գեղեցկությունը ունի Արցախ աշխարհը էքսկուրսիայի ընթացքում ուսումնասիրելու և բացահայտելու ենք Արցախի հրաշալիքները: Տուրերը լինելու են Արցախի ապահով վայրերում:
Ձեզ ենք ներկայացնում այդ 3 օրերի տեսարժան վայրերի այցելության հակիրճ նկարագրությունը.
Տուրի երթուղին է.
1-ին օր
- «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան
- Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարան
- Մայրաբերդ
- Ստեփանակերտ
2-րդ օր
- Տիգրանակերտ
- Գանձասար
- Ծովին քար, ժայռակերտ առյուծ
- Վանք գյուղ
- Հունոտի կիրճի Զոնտիկներ
- Ստեփանակերտ
3-րդ օր
- Շուշիի բերդ
- Արցախի երկրաբանական թանգարան
- Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
- Շուշիի Պարսկական մզկիթ
- Ջդրդուզ
Մասնակցության վճար - 29.000 ՀՀ դրամ
(գումարը իր մեջ ներառում է կենտրոնում գտնվող հյուրանոցի (+նախաճաշ), տրանսպորտի և էքսկուրսավարի ծառայությունների արժեքները):Ճանապարհին հյուրասիրություն (թեյ,սուրճ, հյութ և այլն):
Հ.Գ. Խումբը 12 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 10000 դրամ:
Մեկնարկի վայր ՝ Հանրապետության Հրապարակ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: