Other
«Ցանցերի հիմունքներ» դասընթացի տեղեկատվական հանդիպում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսում է ՆՈՐ դասընթաց «Ցանցերի հիմունքներ» թեմայով, որը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 8-ին: Դասընթացը կվարի փորձառու դասախոս Վահագն Խառատյանը: Դասընթացի շրջանակում դուք կյուրացնեք LAN-ի հիմնական սկզբունքները, OSI մոդելը և իր շերտերը, լարով և անլար միջոցները, պրոտոկոլներ, ստանդարտներ և հասկացություններ, ինչպես նաև կծանոթանաք ցանցային ենթակառուցվածքին և համակարգերին:
Ծրագրի շրջանակում դուք կծանոթանաք ցանցային դիզայնի հիմնական սկզբունքներին, հասկացություններին և գործառույթներին և կպատրաստվեք MTA (Microsoft Technology Associate) որակավորման Networking Fundamentals 98-366 քննության համար: Մասնակցե՛ք այս դասընթացին և սովորե՛ք կառուցել/մշակել աշխատող և անվտանգ ցանցեր: