«Ուրարտու» բասկետբոլային ակումբի հանդիպումներ
Երևանի «Ուրարտուն» սկսում է ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. խաղարկությունում: Առաջնությանը մասնակցելու են 13 թիմեր, որոնցից 12-ը ներկայացնում են Ռուսաստանը: «Ուրարտուն», որը Հայաստանի հավաքականի բազային թիմն է, նորամուտը Սուպերլիգա-1-ում կնշի «Ռյազանի» հետ մրցավեճով:
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված է բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով:
Երևանի «Ուրարտուն» հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսական «Ռյազանին»: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում և կսկսվի 19:00-ին:
Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին և կսկսվի 19:00-ին:
Տոմսերի արժեքը` 1500 դրամ:
Խաղացանկ
Հոկտեմբերի 6 «Ուրարտու»-«Ռյազան» Երևան
Հոկտեմբերի 9 «Ուրարտու»-«Սամարա» Երևան
Հոկտեմբերի 15 «Սպարտակ»- «Ուրարտու» Վլադիվոստոկ
Հոկտեմբերի 18 «Սախալին»- «Ուրարտու» Յուժնոսախալին
Հոկտեմբերի 28 «Խիմկի»- «Ուրարտու» Խիմկի
Նոյեմբերի 6 «Ուրարտու»- «Իրկուտ» Երևան
Նոյեմբերի 10 «Ուրարտու»-«Նովոսիբիրսկ» Երևան
Նոյեմբերի 19 «Ուրալ»- «Ուրարտու» Եկատերինբուրգ
Նոյեմբերի 22 «Տեմպ»- «Ուրարտու» Ռևդա
Դեկտեմբերի 7 «Ուրարտու» «Կուպլ-Ռոդնիկի» Երևան
Դեկտեմբերի 16 «ՄԲԱ»- «Ուրարտու» Մոսկվա
Դեկտեմբերի 20 «Յուգրա»- «Ուրարտու» Սուրգուտ
2017 թ.
Հունվարի 7 «Սամարա»- «Ուրարտու» Սամարա
Հունվարի 10 «Ռյազան»- «Ուրարտու» Ռյազան
Հունվարի 16 «Ուրարտու»-«Սպարտակ» Երևան
Հունվարի 19 «Ուրարտու»-«Սախալին» Երևան
Հունվարի 30 «Ուրարտու»-«Խիմկի» Երևան
Փետրվարի 8 «Իրկուտ»- «Ուրարտու» Իրկուտսկ
Փետրվարի 11 «Նովոսիբիրսկ»- «Ուրարտու» Նովոսիբիրսկ
Փետրվարի 25 «Ուրարտու»-«Ուրալ» Երևան
Փետրվարի 28 «Ուրարտու»-«Տեմպ» Երևան
Մարտի 9 «Կուպլ-Ռոդնիկի»- «Ուրարտու» Իժևսկ
Մարտի 17 « Ուրարտու»-«ՄԲԱ» Երևան
Մարտի 14 «Ուրարտու»-«Յուգրա» Երևան