Մանիպուլյացիան Առօրյայում
Երբ լսում ենք մանիպուլյացիայի մասին, պատկերացնում ենք մեդիա, հեռուստատեսություն, գովազդ: Չենք էլ մտածում, որ մանիպուլյատոր կարող է լինել մեզ հարազատ մեկը՝ մեր ընկերուհին, ամուսինը, կինը, եղբայրը, անգամ մենք ինքներս: Պատահել է արդյո՞ք, որ չեք կարողացել մերժել այս կամ այն մարդու խնդրանքը և արել եք քայլեր, որոնք հակասել են ձեր իրական ցանկություններին ու սկզբունքներին: Արդյո՞ք ձեր գործատուն , ձեր սիրեցյալը կամ երեխան մանիպուլացնում են ձեզ ՝ գիտակցաբար և ոչ այնքան: Այսպիսով ՝ի՞նչ է մանիպուլյացիան իրականում, ի՞նչ տեսակներ կան, ե՞րբ և ի՞նչ մեխանիզմներով ենք մենք ու մեր հարազատը մանիպուլացվում , և ամենակարևորը՝ ինչպե՞ս խուսափել դրանից: Այս հարցերի պատասխանները կգտնենք միասին Հոկտեմբերի 12-ին ,ժամը 19:00 -ին:
Սիրով սպասում ենք Ձեզ Թիմ Թայմում, հասցեն՝ Զաքյան 10:
Մուտքավճարը ՝1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ և թխվածքաբլիթներ):