«Այբ»-ը 10 տարեկան է․ տոնում ենք միասին
Այս տարի լրանում է «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի ծննդյան 10-րդ տարեդարձը: Լինելով կրթական կառույց՝ մեր հոբելյանական միջոցառումն էլ որոշել ենք անցկացնել կրթության գաղափարի շուրջ։
Նորը սովորելու մեծ ցանկություն ունեցող բոլորին հրավիրում ենք հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ից, «Գաֆեսճյան» քանդակների այգի (Կասկադ), որտեղ տեղադրված մեր փոքրիկ դասասենյակում կսովորենք, թե ինչպես հանել ելակի ԴՆԹ-ն, ինչպես ստիպել հեղուկին շարժման մեջ փոխել գույնը, ինչպես ծրագրավորել ռոբոտին, ինչպես նկարել տարածական պատկերներ և էլի շատ ու շատ հավես գիտափորձեր ու դասեր։
Իսկ 18։30-ից կսկսվի համերգային ծրագիրը, որն անցկացվելու է ոչ սովորական համերգ սեմինարի ձևաչափով։ Ելույթով հանդես կգան «Այբ» դպրոցի երգչախումբը, «Battle of Evermore» ռոք խումբը, իսկ դե վերջում «Այբ» դպրոցի պարի խմբի հետ միասին կպարենք մեր սիրելի ազգագրական պարերը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ։
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։
Սիրով սպասում ենք բոլորիդ։ Միացեք մեզ ձեր ընտանիքների և ընկերների հետ միասին՝ նշելու «Այբ»-ի 10-ամյակը։