Other
Կավագործության դաս «Արևածաղիկ»-ի հետ
Ցանկանո՞ւմ եք փորձել կավագործությամբ զբաղվել, ձեր սեփական ձեռքերով կավե իր պատրաստել և տուն տանել: Նոյեմբերի 26-ին և 27-ին «Արևածաղիկ»-ի հետ միասին անցկացնելու ենք կավագործության դասեր: Պատրաստելու ենք մոմակալներ, վզնոցներ, դեկորատիվ արձանիկներ, կիրառական իրեր:
Վարպետության դասերն անցկացվելու են երկու օր: Առաջին օրը կպատրաստենք իրերը, կուղարկենք թրծելու, իսկ հաջորդ օրն արդեն կներկենք և վերջնական տեսքի կբերենք:
Մասնակցությունը 2 օրվա համար՝ 4000 դրամ՝ ներառյալ անհրաժեշտ պարագաները և ԷՕՆի հյուրասիրությունը:
