Quick Start - Արագ Մեկնարկ
Ցանկանում եք աշխատել և փնտրում եք աշխատա՞նք: Հարցում եք կատարում ծանոթների շրջանում, դիմում եք աշխատանքի տեղավորման գործակալություններ, ուղարկում եք ինքնակենսագրականներ, սակայն այդքանից հետո ձեզ չե՞ն արձագանքում կամ պահանջում աշխատանքային փո՞րձ, հմտություննե՞ր, պատրաստվածությո՞ւն:
ԼՈՒԾՈՒՄԸ Quick Start(«Արագ Մեկնարկ»)-ն է` նախագիծ, որը ՄՐՑՈՒՆԱԿ է դարձնելու նրանց, ովքեր առաջին անգամ են մուտք գործելու աշխատաշուկա և պատրաստ են կատարելագործվել:
Նախագիծը, ի թիվս այլ նպատակների, հետամուտ կլինի ստեղծելու մի հարթակ, որտեղ կհանդիպեն գործատուներն ու պոտենցիալ աշխատողները, և վերջիններիս պատրաստվածությունը կհամապատասխանի դրված պահանջներին:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Quick Start նախագծի բացման արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 15:00 «Կոնգրես» հյուրանոցում:
Միջոցառման ժամանակ տեղի կունենա վիճակահանություն, և
➡ 10 մասնակից հնարավորություն կստանա անցնելու ԱՆՎՃԱՐ մասնագիտական թեստավորում
➡ 10 մասնակցի կտրամադրվի ԱՆՎՃԱՐ պրոֆեսիոնալ խորհրդատվություն` ինչպես ՃԻՇՏ կազմել ինքնակենսագրական
➡ 10 մասնակից կհրավիրվի փորձնական ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ «Բի Էս Սի» ընկերություն և կստանա խորհրդատվություն ինքնաներկայացման վերաբերյալ:
☑ Սպասվում են նաև այլ անակնկալներ:
Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես կգան նախագծի հեղինակները, գործընկերները, ինչպես նաև ներկա կլինեն տարբեր գործատուներ, թրեյներներ, մասնագետներ:
Սպասում ենք ձեզ հոկտեմբերի 18-ին, ժամը 15:00 «Կոնգրես» հյուրանոցում: