Fashion Trade Show 2016
«Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» («Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days») խորագրով:
Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։
Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:
Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու նպաստելու փորձի փոխանակմանը:
Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաժնից՝
• Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով
• Թեթև արդյունաբերության ցուցահանդես
• Նորաձևության օրեր, որոնց ընթացքում ներկայացվելու են հայ և արտասահմանյան դիզայներների աշխատանքները:
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Եվրոպայից (Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա) թեթև արդյունաբերության ոլորտում ներգրավված արտադրողներ, գնորդներ, դիզայներներ և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կազմակերպիչներ՝ Atex Fashion Center Signum LLC
#FashionTradeShow #ArmeniaLightindustryCongress
Syuzanna Hayrapetyan Nika Manukova Oxana Dutova Gayane Asryan Гаяне Агасян (Gayane Aghasyan)