Clubs & pubs
Կովկաս ԳԻՆՈՒ Փառատոն
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, «Կովկաս» պանդոկում անցկացվելու է ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ !!!
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են հայկական արտադրության լավագույն գինիների տեսականին: Լինելու է ՄԵԾ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ և հաճելի մթնոլորտ։
Փառատոնին ակնկալվում է մոտ 1000 հյուր, որոնց թվում լինելու են դեսպաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, լրագրողներ:
Միջոցառումը լուսաբանելու են հեռուստաընկերությունները և լրատվական կայքերը:
Գինու փառատոնի կազմակերպման մանրամասներին կարող եք հետևել «Կովկաս» պանդոկի ֆեյսբուքյան էջում, որտեղ կներկայացվեն նաև մասնակից ընկերությունները:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Գինու փառատոնին: Մուտքն ազատ է բոլորի համար։
Մանրամասների համար՝
Հասցե՝ Հանրապետության (նախկին՝ Ալավերդյան) 82
