Concert
OLE! Lori La Armenia in Yerevan
-
Մելչիոր Կամպոս - Վոկալ
-
Բաստիան դե Խերես - Վոկալ
-
Դանիել Բարբա Մորենո - Կիթառ
-
Ռաֆաել Պրադալ - Դաշնամուր, կիթառ
-
Դանիել Տոռես - Հարվածային գործիքներ
-
Լորի Լա Արմենիա - Պար
Սկսելով պարել ֆլամենկո 12 տարեկանում, 18-ում տեղափոխվելով Իսպանիա, ապրելով 10 տարի Խերեսի և Սեվիյայի իսպանական գնչուների հետ, կատարելով համաշխարհային շրջագայություն, 2014-ին դառնալով իսպանական պարերի լավագույն կատարողը՝ Լորին այժմ գալիս է իր հայրենի Հայաստան:
Լորիի պարը մարմնավորում է նրբագեղություն և կիրք, ներկայացնում է անթերի տեխնիկա ու անժխտելի որակներ: Նրա պարը միավորվում է իսպանական ֆլամենկոյի ռիթմերին՝ վերածվելով հույզերով ու պատմություններով լի մի կրքոտ կատարման:
5 երաժիշտների հետ միասին նոյեմբերյան ցուրտ երեկոն Լորին կտաքացնի իսպանական տաք կրքերով:
Ո՞վ ՝ Լորի Լա Արմենիա
Ի՞նչ՝ Ֆլամենկոյի երեկո «Օլե, Լորի Լա Արմենիա»
Որտե՞ղ՝ Արամ Խաչատրյան համերգասրահ
Ե՞րբ՝ Նոյեմբերի 19, 2016
Տոմսերի արժեքը՝ 3000-12 000 դրամ: