Digital Marketing Strategy: How to make the magic work
Հոկտեմբերի 21-ին ժամը 18:30-ին Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբի» հյուրն է Արտաշ Առաքելյանը, ով հանդիսանում է "Incredo" ընկերության հիմնադիր տնօրենը:
Հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանը կներկայացնի, թե ինչ գործիքներով կարելի է կազմել թվային մարքեթինգի էֆեկտիվ ռազմավարություն, ինչը հանդիսանում է ստարտափների զարգացման կարևոր գրավականներից մեկը: Պարոն Առաքելյանը կպատմի՝
• Ի՞նչ գործիքներ են օգտագործում մեծ ընկերությունները իրենց մարքեթինգային ռազմավարությունը հզորացնելու նպատակով:
• Ինչպե՞ս նվազագույն միջոցներով կազմել արդյունավետ թվային մարքեթինգի ռազմավարություն:
• Ի՞նչ է իրենից ներկայացնում inbound և ooutbound մարքեթինգը:
• Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել թվային մարքեթինգը եկամուտները մեծացնելու համար:
Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ դարձնել Ձեր ընկերության/ ստարտափի թվային մարքեթինգը, ապա լրացրեք հետևյալ դիմում հայտը https://goo.gl/forms/PrYf50rlupaTJZuN2 և ներկա գտնվեք մեր հանդիպմանը:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։