Other
Բեմական խոսք և շարժում. ինտերակտիվ սեմինար
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա ինտերակտիվ սեմինար «Բեմական խոսք և շարժում» խորագրով։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու դերասանի ճիշտ ձայնի, շնչառության, ինտոնացիայի, միմիկայի հմտություններին։
Կբացահայտենք թատրոնի և ներկայացման ստեղծման գաղտնիքը՝ հետաքրքիր պրեզենտացիայի և ֆիլմերից հատվածների միջոցով։
Սեմինարը բանախոսն է Հայկանուշ Միկոյանը։
Մուտքավճարը՝ 1500 դրամ։