Other
150 դրամանոց Hot-Dog
Ժամանակին Օպերայի կանգառի հարևանությամբ կային բուդկաներ/կրպակ/, որտեղ 150 դրամով հոթ-դոգ էին վաճառում։ Նոր «օրենքները» փակեցին կրպակները, բայց կասկադի աստիճանների վրա ստոլիկ օղի, բոչկա «Կիլիկիա» խմող ու հոթ-դոգ ուտող ջահելությունը դեռ կա: Այս հինգշաբթի մենք հրավիրում ենք հատուկ խոհարար, ով կսարքի 2000-ականների սկիզբը հիշեցնող հատուկ հիպպիական հոթ-դոգեր։ Էստետ հոթդոգակերների մուտքը արգելված է, հին երևանյան վիճակներից «ջոգողները» պարտավոր են գալ:
