«Հայկական հանգույց. հայոց գորգագործական մշակույթը»
Արմեն Ամիրյան, Հ. Հովեյան, Պ. Ավետիսյան, Ա. Աղասյան, Եվգենյա Քալանթարյան, Աշխունջ Պողոսյան, Մելանյա Բալայան, Աստղիկ Ամիրբեկյան, Սոնա Քալանթարյան, Ալբերտինա Ղոչոյան, Սվետլանա Պողոսյան, Դիանա Հովհաննիսյան, Աստղիկ Իսրայելյան, Նարինե Գևորգյան, Անի Մխիթարյան
Հանրապետական II գիտաժողով
Ծրագիր 2016 թ. նոյեմբերի 25
Բացման խոսք՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
Ողջույնի խոսք՝ Հ. Հովեյան (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն)
Պ. Ավետիսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն)
Ա. Աղասյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն
Առաջին նիստ. 10:30 - 13:30
Նիստավար` Եվգենյա Քալանթարյան (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ)
1.Աշխունջ Պողոսյան (ՀՀ մշակույթի նախարարություն. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ)
«Կովկասյան գորգերի հետազոտման սկզբունքներն ու խնդիրրները»
2.Մելանյա Բալայան (Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն)
«Արցախի պատմաերկրագիտական թանգարանի գորգերի ու կարպետների հավաքածուի նոր համալրումները»
3.Աստղիկ Ամիրբեկյան (արվեստաբան, «Հանգույց» հիմնադրամի գորգերի բաժնի պատասխանատու)
«Բուսածաղկային հորինվածքները Լոռվա և Արցախ-Սյունիքի գորգագործական կենտրոններում»
4.Սոնա Քալանթարյան (ԵԳՊԱ մագիստրոս, արվեստաբան)
«Արևելյան գորգը վաղ Վերածննդի իտալական կերպարվեստում»
5.Ալբերտինա Ղոչոյան (ԵԳՊԱ մագիստրոս, արվեստաբան)
«Հայկական գորգարվեստի նմուշները «Ժիվանշի» նորաձևության տան «HAUTE COUTURE» 2015 թ. հավաքածուում»
Քննարկումներ` 13:30 - 14:00
Ընդմիջում` 14:00 - 15:30
Երկրորդ նիստ. 15:30 - 17:30
Նիստավար` Աշխունջ Պողոսյան
1.Սվետլանա Պողոսյան (Հայոց ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն)
«Հայոց ազգագրության թանգարանի «Գործվածք» հավաքածուի մի քանի մշակութային մասունքներ»
2.Դիանա Հովհաննիսյան (ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնի առաջին կուրսի մագիստրանտ)
«Խաչային հորինվածքը հայոց գորգարվեստում»
3.Աստղիկ Իսրայելյան (Հայաստանի պատմության թանգարան)
«Նշանախշով և ծաղկավիշապով հայկական մի գորգ»
4.Նարինե Գևորգյան (Հայաստանի պատմության թանգարան)
«Հայաստանի պատմության թանգարանի ջեջիմների հավաքածուն»
5.Անի Մխիթարյան (Հայոց ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության թանգարան)
«Հայոց ազգագրության թանգարանի խորանավոր գորգերը»
Քննարկումներ` 17:30 - 18:00
Գիտաժողովի աշխատանքների ամփոփում, գորգի ծիսական կտրում:
Կենտրոնական սրահում, որտեղ ընթանալու է գիտաժողովը, հայկական էթնիկ միջավայր ներկայացնող անկյունում դրված գորգի դազգահի մոտ աշխատելու է Ժողովրդական վարպետ, գորգագործ Սյուզան Ավետիսյանը: Գիտաժողովի զեկուցումներն ամփոփելուց հետո բոլոր մասնակիցները մոտենալու են դազգահին: Գործվող և գրեթե ավարտին հասցված փոքր «Խաչգորգ»-ի վերջին թելերը հյուսվելու են զեկուցողների ձեռքով, որից հետո տեղի կունենա գորգի ծիսական կտրում (ազգագրական երգով գորգի շուրջ շաղ են տալիս քաղցրավենիք և աղանձ):
Բոլոր մասնակիցներին նախապես կբաժանվեն ժող.վարպետ-գորգագործների պատրաստած փոքրիկ կարպետ-հուշանվերներ:
Կենտրոնի կամավորների կողմից կիրականացվի գիտաժողովի տեսանկարահանում:
Կենտրոնը կապահովի գիտաժողովի լուսաբանումն ու հանրահռչակումը հանրապետական ԶԼՄ-ներով:
Գիտաժողովի ողջ ընթացքում էկրանին կցուցադրվեն զեկուցումներին առնչվող դիդակտիկ նյութեր:
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
